211652_close_icon
views-count2174 դիտում article-date 13:37 24-05-2014

Ճաղավանդակը կոտրելով և պատուհանը բացելով գողություն է կատարել

Մայիսի 23-ին, ժամը 18.15-ին, Երևանի Հալաբյան փողոցի 7 շենքի մի բնակչուհի զանգահարել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ խոհանոցի պատուհանի ճաղավանդակը կոտրելով և պատուհանը բացելով` ԱՄՆ-ում բնակվող իր հարևանի 1-ին հարկում գտնվող բնակարանից գողացել են հեռուստացույց, «Այփադ» տեսակի համակարգիչ, ոգելից խմիչքներ, փայտյա 42 դիմակ, նվագարկիչ` երկու բարձրախոսներով, և փայտյա 6 արձանիկ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1991 թ. ծնված Նարեկ Պ.-ն, որը ոստիկանությունում խոստովանել է հանցանքը: Գողոնը մասամբ առգրավված է: Վնասի չափը պարզվում է: Նարեկ Պ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր