211652_close_icon

Ալե՛ն, գեներալի կոչումը մանդատ չի, որ մի օր ձեռդ լինի, մի օր էլ... շուտով կլինի. Արսեն Բաբայանը՝ Ալեն Սիմոնյանին

views-count11501 դիտում article-date 17:44 18-06-2020
Իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն Վանեցյանը մինչև կառավարության հրաժարականը պահանջելը կարող է հրաժարվել օրինակ իր գեներալի կոչումից՝ այդ կառավարության և կառավարության ղեկավարի կողմից իրեն տրված: Դա ավելի համաչափ ու արդար կլինի»: Այս «մտքերի» հեղինակն է Ալենը... Ալեն, այն, որ դու չունես անցյալ, որ չունես ներկա և չես էլ ունենալու ապագա (անկենսագրություն մարդ ես) վաղուց ու բոլորին է հայտնի: Այն, որ դու պատրաստ ես շեֆիդ հանձնարարությամբ «հետևից գրկվել» գիտենք արդեն շատ վաղուց: Մի՞թե բախտի բերմամբ պատգամավոր դառնալուց հետո գոնե հանրային ծառայության մասին ոչինչ այդպես էլ չսովորեցիր: Լսիր, հերթական զազրախոսությունիցդ առաջ իմացիր, որ գեներալի կոչումը վաստակում են երկարամյա գերազանց ծառայության արդյունքում: Դա որևէ իշխանության տվածը չէ, դա արժանապատիվ սպայի վաստակն է: Ալեն, գեներալի կոչումը մանդատ չի, որ մի օր ձեռդ լինի, մի օր էլ... շուտով կլինի»:

Նմանատիպ նյութեր