211652_close_icon
views-count3850 դիտում article-date 13:57 18-06-2020

30 տարի ասել են՝ պայքարեք կոռուպցիայի դեմ, հիմա ռեալ պայքար է սկսվել, ասում են՝ ընդդիմությանն ինչո՞ւ եք ճնշում. Փաշինյան

30 տարի Հայաստանին ասել են՝ պայքարեք կոռուպցիայի դեմ, պայքարեք ընտրակաշառքների դեմ, ընտրակեղծիքների դեմ, իսկ հիմա, որ ռեալ պայքար է սկսվել, ասում են՝ ընդդիմությանն ինչո՞ւ եք ճնշում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բա 30 տարվա կոռուպցիոներները հիմա ընդդիմություն են: Դա շատ լավ ձև է՝ ես ընդդիմություն եմ, ինձ բան մի ասեք»,- ասաց վարչապետը: Նշենք, որ նախօրեին ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը թվիտերյան իր էջում ԵԺԿ Արելյան գործընկերության առաջնորդների հանդիպման ընթացքում անդրադարձել է Հայաստանին և հայտնել է, որ ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։

Նմանատիպ նյութեր