6125 դիտում
11:05 18-06-2020
Կորոնավիրուսային իրավիճակը ՀՀ-ում. 665 նոր դեպք, 9 մահ, ապաքինվել է 746 պացիենտ
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է.
«Հունիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18698 դեպք, որոնցից 7560-ն` առողջացած, 309-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10728 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 89992 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 665 նոր դեպք և 746 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 (տղամարդ), 65 (կին), 70 (տղամարդ), 79 (կին), 64 (կին), 85 (տղամարդ) և 76 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 101 է»։
Նմանատիպ նյութեր
10369 դիտում
10:57 21-05-2020
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակվածության 335 նոր դեպք, 3 մահ, ապաքինվել է 162 պացիենտ
7216 դիտում
11:02 13-07-2020
Կորոնավիրուսի վարակման 182 նոր դեպք, 8 մահ, ապաքինվել է 232 պացիենտ
7014 դիտում
11:14 20-05-2020
Կորոնավիրուսի 230 նոր դեպք, 3 պացիենտ մահացել է, ապաքինվել է 255 մարդ
Այս բաժնից
805 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
688 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
889 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am