4418 դիտում
10:38 18-06-2020
էլինա Գյուրջյանը դատի է տվել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ լուրջ խմորումներ են տեղի ունենում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի շուրջ:
Բանն այն է, որ վերոնշյալ պաշտոնը թափուր է, և կոնկրետ անձինք դիմում են վարչապետի աշխատակազմին այդ պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար, սակայն ոչ բոլորի դիմումներն են ընդունվում, ինչի արդյունքում էլ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանի դեմ հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հունիսի 16-ին ՀՀ վարչական դատարան է դիմել էլինա Գյուրջյանը և դատի է տվել Էդուարդ Աղաջանյանին՝ պահանջելով, որ դատարանը ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության գլխավոր մասնագետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին իր մասնակցությունը թույլատրելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնի:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար փորձեց դիմել Էդուարդ Աղաջանյանին, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4191 դիտում
09:43 24-12-2022
Ով կփոխարինի էդուարդ Աղաջանյանին. մի քանի անուն է շրջանառվում․ «Ժողովուրդ»
1175 դիտում
18:56 10-08-2021
ՔՊ-ն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Էդուարդ Աղաջանյանին
Այս բաժնից
1462 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1264 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1339 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»