211652_close_icon
views-count2553 դիտում article-date 12:06 17-06-2020

Արցախում կորոնավիրուս է հաստատվել եւս 12 քաղաքացու մոտ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 12 քաղաքացու մոտ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։ Նրանք բոլորն էլ Հադրութի շրջանից են՝ միևնույն բռնկման օջախից: Ընդհանուր առմամբ, COVID-19-ը հաստատվել է 91 մարդու մոտ, որից 54-ն արդեն հաղթահարել է հիվանդությունը: Այս պահին մեկուսացված է 94 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 1467 է: Մահվան դեպք չի գրանցվել։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր