1968 դիտում
16:44 16-06-2020
ԱՀ նախագահը ՊԲ սննդի մատակարարման թեմայով աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել. քննարկվել են բանակի ու մասնավոր հատվածի միջև համագործակցության հնարավորությունները
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 16-ին պաշտպանության բանակի սննդի մատակարարման թեմայով աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, ՊԲ սննդի մատակարարման ընկերությունների ներկայացուցիչներ, այլ պատասխանատուներ:
Բարձր գնահատելով վերջին շրջանում պաշտպանության բանակի սննդի կազմակերպման գործում իրականացված բարեփոխումները՝ երկրի ղեկավարը նշել է, որ ԱՀ կառավարությունը շահագրգռված է, որ մատակարարման ծրագրում ավելացվեն տեղական արտադրության գյուղմթերքի տեսակները:
«Վերջին տասնամյակում այս ուղղությամբ ձեռքբերումներն ակնառու են, բայց նախանշված ծավալների ավելացումը և մատակարարման գործում նոր ընկերությունների ներգրավումն ավելի կխրախուսեն տեղական արտադրությունը»,- ասել է նախագահ Ա. Հարությունյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են բանակի ու մասնավոր հատվածի միջև համագործակցության հնարավորությունները և այդ ուղղությամբ գործող պետական աջակցության ծրագրերը:
Նմանատիպ նյութեր
1910 դիտում
19:30 13-05-2020
Քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ներդրումային ծրագրերի խթանման հնարավորությունները
Այս բաժնից
445 դիտում
19:05 02-05-2024
Իրանի մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավարն այցելել է ԵՊՀ
472 դիտում
18:52 02-05-2024
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
748 դիտում
18:39 02-05-2024
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է պաշտոնից