Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին այցելել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն և աշխատանքային խորհրդակցություն անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են բանակաշինությանը, զինված ուժերի առջև դրված մի շարք առաջադրանքների կատարմանը վերաբերող հարցեր:
Ամփոփվել են նաև վերջին շրջանում ադրբեջանա-ղարաբաղյան սահմանագիծ կատարված այցելությունները, առաջնագծի ամրապնդման, զինծառայողների ծառայության պայմանների բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը:
Համապատասխան զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
Նախագահն ընդգծել է, որ բանակաշինությունը, պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացումը եղել են և կմնան պետության կարևորագույն խնդիրների շարքում՝ կոնկրետ հանձնարարականներ տալով քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: