211652_close_icon
views-count6747 դիտում article-date 15:00 16-06-2020

Բերման են ենթարկվել ԲՀԿ երիտմիության նախագահն ու մի շարք անդամներ

Աշոտ Անդրեասյանը, ԲՀԿ ԵՄ փոխնախագահներ Արտավազդ Ալեքսանյանի, Վահե Հարությունյանի և մեկ տասնյակից ավել երիտթևականների հետ միասին ենթարկվել է վարչական ձերբակալության: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԲՀԿ ԵՄ նախագահ Աշոտ Անդրեասյանը: Աշոտ Անդրեասյանին և մյուսներին անօրինաբար բերման են ենթարկել համաճարակային բոլոր կանոնները պահպանելով զբոսանքի համար: Մի քանի տասնյակ երիտասարդներ գտնվում են Երևանի տարբեր վարչական շրջանների ոստիկանական բաժամնունքներում: Նրանցից մեկը ուներ շտապ բժշկական օգնության կարիք Արաբկիրում: ԲՀԿ Երիտասարդների Միությունը մի քանի անգամ դիմել է Մարդու Իրավունքների Պաշտպանության գրասենյակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր