21715 դիտում
11:29 16-06-2020
Խոշոր ավտովթար Գյումրիում. Mercedes-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:25-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տեր-Գաբրիելյան և Օզանյան փողոցների խաչմերուկում՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրից դեպի Սևերսկի տանող ավտոճանապարհին, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքերում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, քաղաքացիները վարորդին և ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկները նախ նրանց տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Հիվանդանոց տեղափոխվածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+