Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը հաղթել է Clutch Chess International միջազգային մրցաշարը, հայտնում է Armsport.am-ը:
Մրցաշարը, որին մասնակցում էին ութ մասնակիցներ, անցկացվեց ըստ օլիմպիական համակարգի: Եզրափակիչ խաղում նորվեգացին 9,5-8,5 հաշվով հաղթեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային:
Եզրափակիչը կայացավ երկու օրվա ընթացքում: Մինչ եզրափակիչ հասնելը Կարլսենը հաղթահարել էր Ջեֆրի Սունի ու Լևոն Արոնյանի արգելքը: Կարուանան իր հերթին հաղթել էր Միացյալ Նահանգները ներկայացնող Լենիեր Պերեսին և Ուեսլի Սոյին:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմել է 265 հազար դոլար, Կարլսենը կստանա 75 հազար դոլար: