26703 դիտում
09:21 15-06-2020
Երևանում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի դիմացի թունելում, 24-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե հենապատին.նրան, ով տեղափոխվել է հիվանդանոց,առաջինը օգնության են հասել ճանապարհային ոստիկանները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Մհեր Մնացականյանը իր վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Հերացի փողոցից դեպի Խանջյան թունել տանող ճանապարհահատվածում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի թունելի մոտ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե հենապատին և մասամբ հայտվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ որոշ չափով փակելով այն։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել այդ պահին նշված վայրով անցնող Երևանի ճանապարհային ոստիկանության 3 աշխատակիցներ, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16810 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ