211652_close_icon
views-count7103 դիտում article-date 23:37 14-06-2020

Արարատ Միրզոյան. Շատ անելիք ունենք մեր քաղաքական անցյալը վերլուծելու, հասկանալու և գնահատելու առումով

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքով հունիսի 14-ը է «Բռնադատվածի օրն» է: 1949թ. այդ օրն էր, երբ Հայաստանից տասնյակ էշելոններ ապրանքատար վագոններով ավելի քան 13 հազար հայեր սկսեցին տարվել հեռավոր Ալթայ երկրամասի հատուկ ապրելավայրեր։ Այդ մարդկանց և նրանց ժառանգների մեծ մասը մինչև հիմա չգիտի, թե ո՞ր հանցանքի համար են ենթարկվել այդ աքսորին։ Միայն 40 տարի անց՝ 1989թ. նոյեմբերի 14-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը հռչակագիր ընդունեց ԽՍՀՄ ժողովուրդների բռնի տեղահանության անօրինականության և խախտված իրավունքների վերակագնման (ռեաբիլիտացիա) մասին։ Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում այդ բռնաճնշումների զոհերին և արձանագրում, որ մենք դեռ շատ անելիք ունենք մեր քաղաքական անցյալը վերլուծելու, հասկանալու և գնահատելու առումով»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր