211652_close_icon
views-count29674 դիտում article-date 18:07 14-06-2020

Ավտովթար Արարատի մարզում. 74-ամյա վարորդը Nissan-ով 10 մետր բախվելով քարերին, հայտնվել է ձորում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 72 կմ հատվածում, 74-ամյա Սամվել Կ.-ն, իր վարած Nissan Teana ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր բախվելով քարերին, հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Սամվել Կ.-ն և ուղևոր, 69-ամյա Զարիկ Բ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: Վարորդին և ուղևորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ ուղևորին փրկարարները պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր