211652_close_icon
views-count20339 դիտում article-date 15:14 14-06-2020

Սյունիքի մարզում 56–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 անչափահասի. վարորդը փախուստի չի դիմել, իր մեքենայով երեխաներին տեղափոխել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Կապանի բնակիչ, 56-ամյա Կարեն Ա.-ն Կապան քաղաքում ՝ Հունան Ավետիսյան փողոցի 1-ին շենքի դիմաց իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Կապանի բնակիչներ, 16-ամյա Ն. Մ.-ին և 16-ամյա Ն. Ա.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխաներին տեղափոխել է Կապանի բժշկական կենտրոն, այնուհետև ինքնակամ ներկայացել ոստիկանության Կապանի բաժին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վ. Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր