3672 դիտում
14:10 14-04-2020
Նախագահի ընտրություններին մասնակցել է նաև Արցախի ամենատարեց ընտրողը` 111-ամյա Արևհատ տատիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախում նախահագական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցած ամենատարեց ընտրողը` 111 տարեկան Արևհատ տատիկը վստահ է` ամեն ինչ լավ է լինելու։
Այս մասին Արևհատ տատիկը հայտնել է քվեարկությունից հետո տված հարցազրույցում, որի տեսանյութը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Քիչ առաջ քվեարկությանը մասնակցեց Արցախի ամենատարեց ընտրողը՝ 111 տարեկան Արևհատ տատին: Նա բնակվում է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում: Հարազատների փոխանցմամբ՝ ինչքան փորձել են համոզել, որ, համավարակի վտանգով պայմանավորված, ընտրատեղամաս չգնա, տատին ոչ միայն չի ենթարկվել, այլև ասել է. «Հանգիստ եղեք, ես մյուս քվեարկությանն էլ եմ մասնակցելու»»,- գրել է Պողոսյանը։
111-ամյա ընտրողը լրագրողի հարցին պատասխանելով՝ նշում է, որ ճիշտ ընտրություն է կատարել, և, որ ամեն ինչ լավ է լինելու։
Արցախի Հանրապետությունում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ապրիլի 14-ի, ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։
Մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով` Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում երկրորդ փուլ են դուրս եկել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը` 49,26% «կողմ» ձայնով, և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը` 26,4% «կողմ» ձայնով։
Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում:
Արցախի Հանրապետության ոստիկանության` 2020 թվականի ապրիլի 13-ի տվյալների համաձայն, Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103.637, որոնցից 832 հոգի ընտրություններին կմասնակցի Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում, իսկ 1270-ն ընդգրկված է լրացուցիչ ցուցակներում:
Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում արցախցիներին կոչ է արել չմասնակցել ապրիլի 14-ին կայանալիք ընտրություններին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։
Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում, դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ Մեկուսացված է 17 անձ։ Թեստավորված քաղաքացիների ընդհանուր թիվը 59 է։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7172 դիտում
22:05 13-06-2020
Արցախում մահացել է ամենատարեց բնակիչը` 111-ամյա Արևհատ տատը
2327 դիտում
10:37 06-11-2018
Ընտրողը պետք է որոշի․ ԵՄ դեսպանը՝ «Սասնա ծռերի»՝ ընտրություններին մասնակցելու մասին․ «Առավոտ».
3601 դիտում
17:33 19-06-2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 111-րդ լիագումար նիստին
Այս բաժնից
1144 դիտում
16:00 15-12-2024
Էստոնիան պատժամիջոցներ է սահմանել վրացի 14 պաշտոնյայի նկատմամբ
1597 դիտում
15:27 15-12-2024
Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցումը մեծ սխալ է․ Բորդյուժա
1351 դիտում
15:03 15-12-2024
Կերչի նեղուցում մազութով բեռնված նավը աղետալի վիճակում է հայտնվել