211652_close_icon
views-count89049 դիտում article-date 22:14 12-06-2020

Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 24-ամյա թոռը ոստիկաններին հայտնել է, որ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխելիս կորոնավիրուսի վարակից մահացած տատու ոսկյա մատանին մատի վրայից անհայտացել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Վազգեն Վ.-ի դիմումի փաստով: Վերջինս ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել է, որ հունիսի 11-ին, ժամը 07:30-ի սահմաններում իր 69-ամյա տատը կորոնավիրուս վարակից մահացել է Երևան քաղաքի հիվանդանոցներից մեկում, որտեղ վերջինիս դին փաթեթավորելու ժամանակ ձեռքին ոսկյա մատանի է եղել, ինչից հետո շտապօգնության ավտոմեքենայով դին տեղափոխվել է Աբովյան քաղաքի Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի դիահերձարան, որտեղ դիահերձող Ա.-ն իրեն հայտնել է, որ հանգուցյալի ձեռքին մատանի չի եղել և որպես ապացույց ցույց է տվել հանգուցյալ տատու ձեռքի լուսանկարը, որում մատանի առկա չի եղել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վազգեն Վ.-ն իրավապահներին հայտնել է, որ նախկինում ոստիկանություն չեն դիմել, քանի որ զբաղված են եղել հուղարկավորության նախապատրաստման աշխատանքներով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր