211652_close_icon
views-count723 դիտում article-date 12:40 12-06-2020

Նախարարությունը հաստատություններում ապրող անձանց համար գնել է համայնքային երկու փոքր տուն. Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախորդ տարի խնայողությունների հաշվին ձեռք է բերել 2 փոքր տուն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համայնքային կյանքի իրավունքն ապահովելու համար: «[url=https://armenpress.am/arm/news/1018225.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «2019-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ հաշվառված է եղել հաշմանդամություն ունեցող 19 214 անձ, որոնցից 8 623-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ են: 2019-ին շուրջ 6 500 տարեց և հաշմանդամություն ունեցող անձ խնամքի ծառայություններ է ստացել նախարարության համակարգում գործող հաստատություններում: 2019-ին առաջին անգամ 100 տոկոսով ապահովվել է հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների տրամադրումը: 2020-ի համար ընդլայնվել է տեսականին, բարելավվել են մեխանիզմները, գործընթացները՝ աջակցության միջոցներ տրամադրելու համար: 2019-ին խնայողությունների շնորհիվ ձեռք է բերվել երկու փոքր տուն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համայնքային կյանքի իրավունքն ապահովելու համար»,-ասաց Բաթոյանը: Նար խոսքով՝ հաստատությունում ապրող մարդիկ կտեղավորվեն այդ համայնքային փոքր տներում՝ համայնքում ներառվելու հնարավորությունն օգտագործելու համար:

Նմանատիպ նյութեր