Խոշոր ավտովթար Նորք-Մարաշում. բախվել են Nissan-ն ու Samand-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏՍԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Երեկ՝  հունիսի 10-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan և Samand մակնիշի  ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
 Բախման հետևանքով Samand-ը գլխիվայր շրջվել է:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակ, որտեղից ժամանել են ավագ տեսուչ Էդգար Հայրապետյանն ու տեսուչ Հրաչ Ալեքսանյանը: 
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


