211652_close_icon
views-count33687 դիտում article-date 20:54 10-06-2020

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում.«Արծվի թևեր»-ի հատվածում բախվել են Lada 112-ն ու 06-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. օպերատիվ են գործել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը18:15-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում՝ «Արծվի թևեր»-ի հարևանությամբ, բախվել են 39-ամյա Մհեր Ա.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի և 35-ամյա Ռուբեն Ն.-ի վարած Lada 112 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով 06-ը գլխիվայր շրջվել է: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնը, այնուհետև դարձի բերել գլխիվայր շրջված ավտոմեքենան և սահմանաազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր