211652_close_icon
views-count32569 դիտում article-date 12:22 03-06-2020

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են Mercedes-ն ու Toyota-ն. վերջինս գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ «Արծվի թևեր»-ի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ՝42-ամյա Մհեր Հ-ի վարած Mercedes մակնիշի և Աբովյան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Նարեկ Թ-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն գլխիվայր շրջվել է, իսկ նրա ուղևորներ՝ Աբովյան քաղաքի բնակիչներ, 44-ամյա Քրիստինե Թ-ն և 19-ամյա Սոսե Թ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր