211652_close_icon
views-count30512 դիտում article-date 16:08 10-06-2020

Ինչքան ուզում է բերման ենթարկեն, դիմակ չեմ կրելու, Նիկոլն էլ շուտով իր արժանի տեղում կլինի, այս խաղահանդեսն էլ կվերջանա․ Պավլիկ Մանուկյան. tert.am

Դիմակահանդեսին չմանսակցելու համար բերման ենթարկեցին, արձանագրություն են կազմել ու ազատ թողել: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/06/10/Manukyan/3313051?fbclid=IwAR1Y-vF_k4bXsD2dfmDFsvYqSZW0-YwEn7GsWoM8wNL-WMCJ15y2gAYERGo]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը՝ անդրադառնալով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի հարակից այգուց բերման բերման ենթարկվելուն: «Դիմակ չեմ կրել, չեմ կրելու և հորդորում եմ, որ ժողովուրդն էլ չկրի»,- հավելեց Մանուկյանը: Իսկ թե ինչու, նա պատասխանեց, որ դա հակասում է և՛ Սահմանադրությանը, և՛ վնասում է ժողովրդի առողջությանը: «Բաց տարածքում դիմակ կրելը հասկանո՞ւմ են՝ ինչ է նշանակում: Առհասարակ, ես հորդորում եմ, որ ժողովուրդը բաց տարածքում բացարձակապես դիմակ չկրի, սա խայտառակություն է, վախի մթնոլորտում ստրկացնելու ակտիվ աշխատանքներ են կատարվում»,- հայտարարեց նա: Դիտարկմանը՝ չէ որ դիմակը օգնում է կանխել կորոնավիրուսի տարածումը, նա ասաց. «Լավ է կորոնավիրուսից մահանամ, քան՝ վախից: Երկիր ենք կորցնում»։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/06/10/Manukyan/3313051?fbclid=IwAR1Y-vF_k4bXsD2dfmDFsvYqSZW0-YwEn7GsWoM8wNL-WMCJ15y2gAYERGo]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր