211652_close_icon

Առաջին անգամ ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբը կղեկավարի աֆրոամերիկացի գեներալ

views-count2460 դիտում article-date 15:59 10-06-2020
ԱՄՆ-ում առաջին անգամ ռազմաօդային ուժերի շտաբի ղեկավար է նշանակվել աֆրոամերիկացի։ Նա գեներալ Չարլզ Բրաունն է։ Այդ մասին հայտնել է The Hill պարբերականը։ Բրաունի օգտին միաձայն քվեարկել է ԱՄՆ Սենատի 98 անդամ։ Թեկնածությունն առաջադրել էր նախագահ Դոնալդ Թրամփը։ Բրաունը փոխարինելու է գեներալ Դևիդ Գոլդֆինին, ով մինչև հունիսի վերջը կհեռանա զբաղեցրած պաշտոնից։ Հատկանշական է, որ գեներալի նշանակումը տեղի ունեցավ ԱՄՆ-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի՝ ռասիզմի հողի վրա սպիտակամորթ ոստիկանի կողմից կատարված սպանությունից հետո սկսված զանգվածային ցույցերի ֆոնին։

Նմանատիպ նյութեր