211652_close_icon
views-count6650 դիտում article-date 09:13 10-06-2020

Վազգեն Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը և Կարեն Կարապետյանը հանդիպել են. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Լրատվամիջոցներն օրերս տեղեկացրեցին, որ Երևանում տեղի է ունեցել ՀՀ երեք նախկին վարչապետների՝ Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Կարեն Կարապետյանի հանդիպումը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանդիպումը պլանավորված է եղել դեռևս մեկ ամիս առաջ, սակայն տեխնիկական պատճառներով հետաձգվել է։ Մեր աղբյուրը փոխանցել է, որ երեք վարչապետների հանդիպման հիմնական թեման ու խոսակցության առարկան ստեղծված ճգնաժամային և էքստրեմալ իրավիճակն են եղել: Մամուլում արդեն իսկ նշվել է, որ երեք վարչապետները մտադիր են ձևավորել հակաճգնաժամային կենտրոն, որպեսզի կարողանան առկա խնդիրների հետ կապված լուծումների հստակ կոորդինացիա իրականացնել։ Տվյալ հանդիպումից թերթին բավական ուշագրավ մանրամասն է հայտնի դարձել, համաձայն որի՝ Մանուկյանը, Բագրատյանը և Կարապետյանը մտադիր են լայն թափով լծվել գործի. յուրաքանչյուրը հստակ ուղղությամբ կոնկրետ քայլեր կիրականացնի՝ պետությունը կոլապսից դուրս բերելու ուղղությամբ։ Մասնավորաբար, մենք տեղեկություն ունենք, որ նախատեսվում է առանձնացնել երեք ուղղություն, որոնք ՀՀ համար ունեն առանցքային նշանակություն, որոնց հետ էլ առաջիկայում պատրաստվում են աշխատել երեք վարչապետները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր