211652_close_icon

Հրանտ Բագրատյանը համոզված է, որ նախագահը չի խորացել կենսաթոշակային «բարեփոխման» հարցի էության մեջ. «168 ժամ»

views-count1612 դիտում article-date 09:28 30-01-2014
«168 ժամ» թերթը գրում է. «Վստահաբար կարող եմ ասել, որ հանրապետության նախագահը չի խորացել կենսաթոշակային «բարեփոխման» հարցի էության մեջ: ՀՀ նախագահին սա մատուցվել է խորամանկաբար, թե` լավ բան ենք ուզում անել, դեմ են դուրս գալիս: Եթե նա մի փոքր խորանար, կհասկանար, որ պարզապես գործ ունենք, լավագույն դեպքում, մի անկապ «ռեֆորմի» հետ: Լավ ճանաչելով կառավարության ղեկավարին, հստակ հասկանալի է, որ սխալ է, բայց չեն ուզում երկու ոտքը դնել մի կոշիկի մեջ»,- «168 ժամ» թերթի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը` ի պատասխան հարցի` նման հակազդեցության պարագայում ինչո՞ւ իշխանությունը չի համաձայնում հետաձգել ու կրկին քննարկել այդ համակարգը նախատեսող օրենքը: Ըստ Բագրատյանի, հրաժարվել կուտակային համակարգից, նշանակում է` վերջնականապես հրաժարվել կառավարությունից, որի նկատմամբ ոչ ոք այլևս պատրանքներ չունի. «Եվ վերջապես՝ չեմ կարծում, որ նախագահը թույլ է տվել իրեն այդ աստիճան իջնել, չեմ բացառում, որ կառավարության որոշ պաշտոնյաներ՝ սկսած կառավարության ղեկավարից, ստվերային կապ ունեն այդ ռեֆորմի հետ»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր