5701 դիտում
23:16 09-06-2020
Պաշտոնական. 2020/21 մրցաշրջանից հայ ֆուտբոլիստները Ռուսաստանում լեգիոներ չեն համարվի
Այսօր՝ հունիսի 9-ին տեղի ունեցավ Ռուսաստանի Ֆուտբոլային Միության (ՌՖՄ) գործադիր կոմիտեի հեռավար նիստը։
ՌՖՄ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Դենիս Ռոգաչևը հաստատեց Sport24 տեղեկատվությունը, որ 2020/21 մրցաշրջանում հայերը, ղազախներն ու ղրղզները Ռուսաստանի առաջնությունում չեն համարվի լեգեոներներ, հայտնում է[url=https://armsport.am/2020/06/09/%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%b8%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-2020-21-%d5%b4%d6%80%d6%81%d5%a1%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab%d6%81-%d5%b0%d5%a1%d5%b5-%d6%86%d5%b8%d6%82%d5%bf%d5%a2%d5%b8%d5%ac/] Armsport.am[/url]-ը:
«Որոշումը կայացրել է կառավարությունը: Այն ուժի մեջ է կմտնի՞ հունիսի 1-ից: Սպորտի նախարարի հրամանը ստորագրվել է անցյալ տարի, համաձայն որի՝ ԵԱՏՄ-ի քաղաքացիները չեն համարվում լեգեոներներ: Նոր մրցաշրջանը կսկսվի լեգեոներների և այս նորամուծությունների նոր ձևաչափով:
Այն ստորագրվել է անցած տարի և ենթադրվում էր, որ այն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ին, բայց մրցաշրջանի մեկնարկի հետաձգման պատճառով այն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից», – մեջբերում է Ռոգաչևին Sport24-ը:
Այսպիսով, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների քաղաքացիներն այլևս լեգեոներ չեն համարվի Ռուսաստանի ֆուտբոլի առաջնություններում: 2019թ փետրվարից Ռուսաստանում արդեն իսկ լեգիոներ չէին համարվում Բելառուսը ներկայացնող ֆուտբոլիստները։
Այս պահի դրությամբ Ռուսաստանի առաջնություններում հանդես են գալիս Վարազդատ Հարոյանը, Ալեքսանդր Կարապետյանը, Էրիկ Վարդանյանն ու Արթուր Սարկիսովը:
Նմանատիպ նյութեր
5179 դիտում
16:00 30-09-2020
Զորակոչվածների կամ կամավորների վարկերի մարումները չկատարելու դեպքում ուշացում չեն համարվի
1006 դիտում
11:12 03-06-2021
Գործարքները համակենտրոնացում չեն համարվի...«Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
2224 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2878 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2404 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում