7688 դիտում
21:18 20-01-2020
Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել, իսկ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը հաղորդում չի համարվի. ԱԱԾ-ն պատասխանել է Politik.am-ի հարցմանը
Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել, այս մասին տեղեկացնում է [url=http://politik.am/aats-vanecyany-petakan-hexashrjum-chi-planavorel-isk-hrachya-hakobyani-haytararutyun-haxordum-chi-hamarvi]Politik.am[/url]–ը՝ վկայակոչելով ԱԱԾ–ից ստացված պատասխանը։
«Հայտնում ենք, որ պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ չեն ստացվել»,- ասվում է ԱԱԾ պատասխանում։
[url=http://politik.am/aats-vanecyany-petakan-hexashrjum-chi-planavorel-isk-hrachya-hakobyani-haytararutyun-haxordum-chi-hamarvi]Politik.am[/url]-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից նաև տեղեկացրել են, որ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը չեն դիտարկել որպես հաղորդում հանցագործության մասին։
Հիշեցնենք, որ օրերս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Factor.am–ի հետ զրույցում հայտարարել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում է նախապատրաստել, որի համար էլ պաշտոնանկ է արվել։
Մանրամասներն՝ [url=http://politik.am/aats-vanecyany-petakan-hexashrjum-chi-planavorel-isk-hrachya-hakobyani-haytararutyun-haxordum-chi-hamarvi]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
145370 դիտում
18:26 05-04-2016
Անհայտ կորած զինվորի բջջայինին պատասխանել է ադրբեջանցի և ասել, որ նրան սպանել է. Politik.am
Այս բաժնից
1366 դիտում
23:40 03-02-2025
Հայտարարում ենք համաուսանողական բոյկոտ․ «Չենք վճարելու» երիտասարդական նախաձեռնություն
1231 դիտում
22:59 03-02-2025
Փաստաբանները բողոքի ակցիա կանեն. Փաստաբանների պալատի հայտարարությունը
946 դիտում
22:16 03-02-2025
Պապիկյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր ՊՆ նախարարին