Ջավախքում վնասել են հայկական եկեղեցին ու գերեզմանները. armeniasputnik.am
Անհայտ անձինք ծանր տեխնիկայով վնասել են Սամցխե Ջավախքի Գոման գյուղում գտնվող հայկական եկեղեցին ու տաճարի բակում գտնվող գերեզմանները։ Ինչպես փոխանցում է [url=https://armeniasputnik.am/society/20200608/23306740/javaxqum-vnasel-en-haykakan-ekexecin-u-gerezmannery.html?utm_source=push&utm_medium=browser_notification&utm_campaign=sputnik_am&fbclid=IwAR2EnMv-dcnPhiLzbMP8lgn-4vWfP3kLZeTQ5gpsoetquRimoS8lR-EdrPs]armeniasputnik.am[/url]-ը, տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությանը։
Ստամբուլի հայկական եկեղեցին վառելու փորձի հարցը Թուրքիայի խորհրդարան է հասել
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում ծանր տեխնիկայի հետքեր են երևում կառույցի երեք ճակատների՝ արևմտյան, հարավային և արևելյան կողմերից։ Վնասվել են գերեզմանները, ամենուր մարդկային ոսկորներ են ցրված։ Վնասվել են նաև պարիսպն ու շեմը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ինչու է ոչ միանձնուհի կինը թաղված Օձունի եկեղեցու բակում, կամ հայկական մայր Թերեզան
Գործակալության աշխատակիցները պարզում են մշակութային ժառանգության հուշարձանի վնասման աստիճանը, իսկ ոստիկանությունը փնտրում է մեղավորներին։
Գործակալության դիմումի հիման վրա Ջավախքի ՆԳՆ ոստիկանության վարչությունը քրեական գործ է հարուցել մշակութային ժառանգության հուշարձանի վնասման փաստով: