211652_close_icon
views-count3820 դիտում article-date 16:34 07-06-2020

Պարետի որոշմամբ կասեցվել է տասնյակ տնտեսավարողների գործունեությունը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են նաև շաբաթ և կիրակի օրերին` հնարավորին չափ բացառելու վիրուսի առավել լայն տարածման պատճառ դարձող անվտանգության նորմերի խախտումները։ Այս մասին հայյտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից: Պարետի [url=https://www.gov.am/files/docs/4095.pdf]որոշմամբ[/url]` այսօր ևս կասեցվել է տասնյակ տնտեսավարողների գործունեությունը։ Կասեցումները տարբեր ոլորտներում են՝ սպասարկում, առևտուր, գեղեցկության կենտրոններ, ատամնաբուժական կլինիկաներ, բանկեր, փոստային բաժանմունքներ և այլն։ Վերջիններս կասեցման ժամանակահատվածում պարտավոր են վերացնել թերությունները, այլապես կհաջորդեն վարչական առավել խիստ միջոցներ։

Նմանատիպ նյութեր