15340 դիտում
19:41 29-03-2020
Պարետի որոշմամբ վեց ժամով կասեցվել է շուրջ մեկ տասնյակ տնտեսվարողների գործունեությունը. արձանագրվել են խախտումներ
ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Սիսիանի, Գորիսի, Արմավիրի, Վանաձորի և Երևանի շուրջ մեկ տասնյակ տնտեսվարողների գործունեությունը, այդ թվում՝ սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, մթերային խանութներ, հայտնումէ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Որոշման հիմքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքներն են։ Նշվում է, որ արձանագրվել են Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի մի շարք խախտումներ, մասնավորապես.
❌ Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը դիմակ չեն կրել,
❌ Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),
❌ Առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան և ջերմաչափ,
❌ Չի պահպանվել աշխատատեղերի և աշխատակիցների՝ միմյանցից առնվազն 2 մետր հեռավորություն պահպանելու պահանջը,
❌ Արտահագուստի համար հանդերձապահարաններ չեն նախատեսվել․ աշխատողների տնային հագուստը կախված է եղել բաց տարածքում։
Նմանատիպ նյութեր
6197 դիտում
17:20 31-05-2020
Պարետի որոշմամբ՝ 24 և 48 ժամով կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը
6427 դիտում
20:20 24-04-2020
Պարետի որոշմամբ՝ Երևանի մի շարք տնտեսվարողների գործունեությունը 24 ժամով արգելվել է
7266 դիտում
20:43 03-06-2020
Պարետի որոշմամբ «Երևան Մոլ»-ի ու ևս 46 այլ տնտեսվարողների գործունեությունը 24 ժամով դադարեցվել է