211652_close_icon
views-count985 դիտում article-date 20:20 23-04-2020

Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է մի քանի տնտեսավարողների գործունեությունը

Հայաստանի պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ ապրիլի 23-ի N 53 որոշմամբ, Հաշվի առնելով 2020թ. ապրիլի 22-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշել է 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝ 1) «Գովա» ՍՊԸ, Լոռու մարզ, ք. Վանաձոր. 2) «Նորայր Գրիգորյան» Ա/Ձ, ք. Երևան, Ջրվեժ, Բանավան 19: [url=https://www.gov.am/files/docs/4026.pdf]Որոշումն[/url] ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նմանատիպ նյութեր