3914 դիտում
23:57 06-06-2020
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնն իրականացրեց «Պուշկինյան օրեր» առցանց նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունիսի 4-6-ը Երևանում «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի պաշտոնական կայքէջում և սոցիալական ցանցերում կայացավ «Պուշկինյան օրեր» առցանց նախագիծը, որի շրջանակներում Պուշկինի համառուսաստանյան թանգարանի հետ համատեղ ներկայացվեցին Պուշկինի կյանքին և ստեղծագործություններին նվիրված վավերագրական ֆիլմեր, օնլայն դասախոսություններ, վիրտուալ էքսկուրսիաներ:
Հիմնական առցանց իրադարձությունները կայացան հունիսի 6-ին` Պուշկինի ծննդյան օրը:
Կենտրոնի հետևորդները կարողացան ունկնդրել «Մեր ժամանակակից Ալեքսանդր Պուշկինը» ելույթը, որը պատրաստվել էր Պուշկինի համառուսաստանյան թանգարանի տնօրեն, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ, մշակութաբանության դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նեկրասովի կողմից` հատուկ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի համար: Իր ելույթում բանախոսը ներկայացրեց ռուս մեծանուն գրողի ու բանաստեղծի կյանքին և ստեղծագործություններին վերաբերվող որոշ էջեր` պատմելով նաև նրա Հայաստան այցելության մասին:
Սերգեյ Միխայլովիչ Նեկրասով` պատմաբան, մշակութաբան, սցենարիստ: Մշակութաբանության դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (2005): Կինեմատոգրաֆիստների միության և ռուս գրողների միության անդամ: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պուշկինյան հանձնաժողովի անդամ: Պուշկին քաղաքի պատվավոր քաղաքացի: 20 գրքերի և բազմաթիվ հոդվածների հեղինակ: 1988թ.-ից ՝ Պուշկինի համամիութենական (այժմ ՝ համառուսաստանյան) թանգարանի տնօրեն:
Երևանյան լսարանին ներկայացվեց նաև «Гений чистой красоты» (Հանճարեղ անղարտ գեղեցկություն) #առցանց համերգը, որի ընթացքում հնչեցին հատվածներ «Եվգենի Օնեգին» ու «Պիկովայա դամա» օպերաներից։ Համերգը կազմակերպել էր Երևանում «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն Երիտասարդ արտիստների օպերային ծրագրի մասնակիցների հետ համատեղ: Ծրագրի աջակիցն էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունից ելնելով` «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը իր բոլոր միջոցառումները տեղափոխել է առցանց հարթակ և շարունակում է ուրախացնել իր հանդիսատեսին մշակութային ու լուսավորչական տարբեր նախագծերով: Կենտրոնի էջերում անցկացվում են առցանց համերգներ, դասախոսություններ, վիրտուալ էքսկուրսիաներ, ցուցադրություններ, որոնք ներկայացնում են ռուս և հայ ժողովուրդների հարուստ մշակույթը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1304 դիտում
15:56 02-02-2021
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը սկսում է ռուսերենի անվճար դասընթացները Երևանում և ՀՀ մարզերում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
352 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
307 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
292 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր