211652_close_icon
views-count58399 դիտում article-date 19:56 06-06-2020

Խոշոր ավտովթար-հրդեհ Սյունիքի մարզում. BMW X6-ը վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Ճակատեն ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել է նաև Կապանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, 40-ամյա Արթուր Ս.-ն իր վարած BMW X6 մակնիշի 36 TA 698 համարանիշի ավտոմեքենայով, նշված ճանապարհի 8-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր սահել ձորը: Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդը տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ոստիկանության Քաջարանի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր