138663 դիտում
16:26 06-06-2020
Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի հարևանությամբ գտնվող տներից մեկի բակում հայտնաբերվել է ականանետային արկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ինֆեկցիոն հիվանդանոցի մոտ գտնվող տներից մեկի բակում պայթուցիկ է հայտնաբերվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ժամանել են նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Գուրգեն Պետրոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաեւ ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հայտնաբերվել է 82 մմ տրամաչափի ականանետի արկ՝ կորոզիայի ենթարկված վիճակում: Սակրավորները արկը տեղափոխել են անվտանգ տարածք:
Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնի հետաքննիչ Տիգրան Պրուտյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
Նմանատիպ նյութեր
1423 դիտում
18:11 13-06-2014
Խանզադյան փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակում գյուրզա է հայտնաբերվել
Այս բաժնից
9585 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին