2839 դիտում
16:07 06-06-2020
Արցախի պարետի նոր որոշումը. Շահումյանի շրջանի մի շարք համայնքներում վերացվել են ժամանակավոր սահմանափակումները
Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում, համաձայն որի Շահումյանի շրջանի մի շարք համայնքներում վերացվել են ժամանակավոր սահմանափակումները:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ սահմանափակումները կշարունակվեն տարածվել Նոր Խարխափուտից մինչև Քարվաճառի խաչմերուկն ու խաչմերուկից մինչև Քարվաճառ քաղաքն ընկած համայնքների վրա:
Մասնավորապես, մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմը կիրառվում է Քարվաճառ, Նոր Բրաջուր, Նոր Գետաշեն, Եղեգնուտ, Ծար, Նոր Վերինշեն, Նոր Կարաչինար, Նոր Մանաշիդ, Նոր Խարխափուտ և Քնարավան համայնքների վարչական սահմանները ներառող ընդհանուր տարածքում: Անձանց ու տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը արգելված է՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի, Դրմբոն-Վարդենիս ավտոճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության և Պարետի ցուցումով՝ բացառիկ այլ դեպքերի:
Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ԱՀ ոստիկանության կողմից սահմանված վայրում տեղադրվելու է հատուկ անցակետ:
Տեղեկացնենք, որ Պարետի բոլոր որոշումները հասանելի են ԱՀ կառավարության պաշտոնական կայքէջի (http://nkrgov.am) COVID-19 ենթաբաժնում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2395 դիտում
16:16 09-07-2020
Վերացվել են Արցախի Գետավան և Չափար համայնքներում կիրառվող ժամանակավոր սահմանափակումները
743 դիտում
14:51 11-06-2020
Հատուկ ռեժիմ է սահմանվում Արցախի Հադրութի շրջանի 4 համայնքներում․ պարետի որոշումը
3675 դիտում
15:20 02-05-2020
Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում հանվում են նախկինում սահմանված սահմանափակումները. Տեղեկատվական շտաբ
Այս բաժնից
496 դիտում
20:10 29-04-2024
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
442 դիտում
19:13 29-04-2024
Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով մի խում անձինք են ձերբակալվել
454 դիտում
19:00 29-04-2024
Իսլամական բանկը վարկ կհատկացնի Թուրքիային