6576 դիտում
11:35 06-06-2020
Եթե ես վարակվել, լավացել եմ, դա հոյակապ է․ ձեռք եմ բերել իմունիտետ, բայց երաշխիք չկա, որ չեմ մահանա, կամ իմ հարազատներից մեկը չի մահանա. Նիկոլ Փաշինյան. tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է համավարակով պայմանավորված խնդիրներին, հայտնում է[url=https://www.tert.am/am/news/2020/06/06/Pashinyan-nikol/3309302?fbclid=IwAR2cHblU_N3hRDabioHAwxqypG_1F8bUQK_pH_8_irP_4IrVYdrc1gi50c8] tert.am[/url]-ը։ Փաշինյանը նախ ընդգծել է, որ ասելիքը երկար է լինելու, և որ այն պետք է դիտարկել ամբողջական, չվերցնել առանձին մաս ու առանձին մեկնաբանել:
«Իմ ընտանիքը վարակվել է կորոնավիրուսով, և մենք քննարկում ենք, որ երբ հաղթահարենք կորոնավիրուսը, մեր կյանքն ամբողջությամբ կփոխվի, որովհետև մտավախություն չենք ունենա շփվել մեր հարազատների, ընկերների հետ, քանի որ վիրուսը հաղթահարած կլինենք, իմունիտետ ձեռք բերած կլինենք: Հանգիստ կարող ենք շփվել բոլորի հետ, Արփիին մանկապարտեզ կուղարկենք՝ առանց մտահոգվելու, որ կվարակվի կամ կվարակի ուրիշներին»,- նշեց վարչապետը:
Նա հավելեց, որ թվում է՝ լավ լուծում է՝ վարակվենք լավանանք ու ամեն ինչ լավ կլինի, բայց, ըստ վարչապետի, այստեղ երկու խնդիր կա: «Նախ հիմա էլ ոչ ոք չի կարող երաշխավորել որ կոնկրետ մենք, մեր ընտանիքը բարեհաջող կավարտի, որովհետև անկանխատեսելի հիվանդություն է, երկրորդ խնդիրն այն է, թե իմ հարզատներից քանի՞ մարդ կվարակվի ինձնից և իմ հարազատներից քանիսին կկորցնեմ ես այս ընթացքում: Սա է կորոնավիրուսի ամբողջ նենգ բանաձևը»,- նշեց նա:
«Եթե ես վարակվել լավացել եմ դա հոյակապ է, որովհետև առնվազն 1 տարով ձեռք եմ բերել իմունիտետ, բայց, եթե ես վարակվել եմ, երաշխիք չկա, որ չեմ մահանա, երաշխիք չկա, որ իմ հարազատներից մեկը չի մահանա: Սա է իրավիճակի ամբողջ բարդությունը»,- ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3134 դիտում
17:16 16-01-2019
Մեր ժողովուրդը սկսել է իմունիտետ ձեռք բերել Նիկոլի ստերից...Մենուա Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6939 դիտում
18:34 22-06-2020
Ունենք բավականին կայուն վիճակ, բայց չկա ոչ մի երաշխիք, որ այս կայունությունը կպահպանվի. Փաշինյան