211652_close_icon
views-count3118 դիտում article-date 09:25 06-06-2020

Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հատկապես գյուղական համայնքներում բնակիչների գործունեությունն առավելագույնս կապված է շրջակա միջավայրի հետ և այդ առումով համապատասխան գիտելիքների և մշակույթի ձևավորումն առանձնակի նշանակություն է ստանում: Պետք է արձանագրել, որ օրենքով համայնքին վերապահված պարտադիր խնդիրների մեջ է մտնում շրջակա միջավայրի պահպանությունը, բայց այդ գործառույթի իրականացումն անհնար է պատկերացնել առանց հասարակության բնապահպանական կրթության և նրա մոտ համապատասխան մշակույթի ձևավորման: Հիմնարար խնդիրը լուծելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը միանշանակ կարևորվեց և առաջին ընթերցմամբ ընդունվեց խորհրդարանի կողմից: Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում լիազոր մարմնի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությամբ բնության պահպանությունից բացի համայնքներին վերապահված պարտադիր խնդիրների մեջ ավելացվում է նաև համայնքում էկոլոգիական կրթության և դաստիարակության խթանումը: Օրենքի նախագծի մեկ այլ դրույթով համայնքապետի լիազորությունների մեջ առաջարկվում է մտցնել նոր լիազորություն, ըստ որի, վերջինս աջակցում է համայնքում իրականացվող էկոլոգիական ոչ ֆորմալ կրթության և դաստիարակության ծրագրերի իրականացմանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր