Մեսին թեթև վնասվածքի պատճառով բաց է թողել «Բարսայի» մարզումը
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ազդրի մկանային թեթև վնասվածք է ստացել:
Հաղորդվում է, որ արգենտինացին անհատական մարզումներ է անցկացնում, որպեսզի խուսափի հնարավոր բարդացումներից: Նախատեսվում է, որ Մեսին մի քանի օրից կվերադառնա ընդհանուր խմբի հետ մարզումներին:
Հունիսի 3-ին հաղորդվում էր, որ Մեսին բաց է թողել «Բարսելոնայի»՝ ընդհանուր խմբի հետ մարզումը, բայց դա նրան չի խանգարի շարունակել նախապատրաստությունն Իսպանիայի առաջնությանը:
Իսպանիայի առաջնության վերսկսումից հետո առաջին խաղում «Բարսելոնան» հունիսի 13-ին կհյուրընկալվի «Մալյորկային»: