211652_close_icon
views-count471 դիտում article-date 14:28 05-06-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 4-ից 5-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 13, խարդախության և ընտանեկան բռնության՝ 9-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, անձնական ունեցվածքի գողության և սպանության սպառնալիքի՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու` 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է շորթման՝ 4, և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր