4353 դիտում
10:01 05-06-2020
Ինչպես Զարուհի Բաթոյանը հուսախաբ արեց իր թիմին, և ինչու տապալվեց Զեյնալյանի նախագիծը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը երեկ հանկարծակի ԱԺ ամբիոնից խնդրեց «դեմ» քվեարկել իր իսկ բերած նախագծին: Խոսքը վերաբերում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:
Բանն այն է, որ պատգամավորն առաջարկում էր մեկուսացման նպաստ սահմանել այն անձանց համար, ովքեր վարձու աշխատող են կամ ինքնուրույն իրենց աշխատանքով ապահովված անձինք և պարետատան ցուցումով մեկուսացել կամ ինքնամեկուսացվել են։ Եվ այդ նախագիծն արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունվել էր, սակայն երեկ Զեյնալյանը հայտարարեց, թե լրացուցիչ հաշվարկների և լրամշակումների կարիք կա, պետք է դեմ քվեարկել նախագծին, որն էլ հարուցեց ընդդիմադիրների դժգոհությունը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախագծի չընդունման թիվ մեկ պատասխանատուն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն է, քանի որ վերջինիս ղեկակավարած գերատեսչությունը չի կարողացել ճիշտ հավաքագրել տվյալները, բոլոր գերատեսչությունների հետ համաձայնության գալ, ինչի համար Զեյնալյանը հայտնվել էր աննախանձելի իրավիճակում:
Ըստ մեր տեղեկությունների՝ միայն նախօրեին է այս նախագիծն ուղարկվել կառավարության սոցիալական գծով նիստին, որի ժամանակ արդեն իրենց անհամաձայնությունն են հայտնել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հայտարարելով, որ հաշվարկներ չեն արվել, ինչի համար իրենք չեն կարող իրենց համաձայնությունը տալ: Եվ դրա համար Զեյնալյանին խնդրել են դադար տալ, որպեսզի կարողանան հարցերին լուծում գտնել և հետագայում ընդունել այն»:
[b]Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2279 դիտում
09:47 16-11-2021
Սահմանային լարվածության ֆոնին բյուջե են քննարկում. ինչու տապալվեց ընդդիմադիրների նախագիծը․ «Ժողովուրդ»
20006 դիտում
15:28 12-06-2018
Զարուհի Բաթոյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար
2889 դիտում
13:39 07-03-2019
Զարուհի Բաթոյանը տղամարդկանցից աջակցություն է ակնկալում
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»