Կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ ցանկանում է իր համերաշխությունը հայտնել կառավարությունում ու տարբեր նախարարություններում աշխատող կանանց:
«Բոլորս գիտենք, որ կանայք նաև այլ պարտականություններ ունեն ու մեզ հետ աշխատելու ընթացքում նրանցից հավելյալ ջանքեր են պահանջվում, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց»,- ասաց նա:
Զարուհի Բաթոյանը նշեց, թե տղամարդկանցից ակնկալում է աջակցություն՝ կանանց համար ազատ, ապահով միջավայր ստեղծելու գործում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե լիարժեք միանում է Բաթոյանի ասածին:
«Նաև ուզում եմ հիշեցնել, որ տղամարդիկ նույնպես ունեն այլ պարտականություններ՝ բացի պետական ծառայությունից», - ասաց վարչապետը և կոչ արեց կառավարության անդամներին ծափահարել բոլոր կանանց: