Դիմակների գների որոշակի անկում է գրանցվել, կա հույս, որ ավելի կիջնի. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը զեկուցել է, որ որոշակի քայլերի արդյունքում դիմակների գների որոշակի անկում է գրանցվել և կա հույս, որ ավելի կիջնի:
«ՏՄՊՊՀ-ն հիմա վարույթ է հարուցել եւ մենք հույս ունենք, համոզված ենք, որ պրոցեսը կշարունակվի: Խոսքը դիմակների գնանկման մասին է:
Ես գիտեմ, որ դիմակների պարտադիր լինելը սոցիալական բեռ է, բայց ոչ ոք այսօր չի ասում՝ ակնոցը թանկ է, դրա համար չեմ կրելու: Սա էլ ակնոցի նման բան է, որովհետեւ մենք այս իմաստով կույր ենք եւ չգիտենք, դիմացինը վարակակիր է, թե ոչ»,- ասաց նա: