Վարակման 697 նոր դեպք է արձանագրվել․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Վատ լուր ունեմ, և այդ վատ լուրն այն է, որ հակահամաճարակային վիճակն էլ ավելի է վատանում։ Երեկ արձանագրվել է 697 դեպք»,-այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա նշանակում է, որ մենք արդեն մի իրավիճակում ենք, երբ մեր բուժհաստատություններն արդեն այն վիճակում են, որ կան հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց չենք կարողանում հոսպիտալացնել»,-նշեց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
[b]Հիշեցնենք, որ հունիսի 4-ից ՀՀ պարետի որոշմամբ հանրապետության բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։ Բացառություն կկազմեն մինչև 6 տարեկան երեխաներն ու ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնողները։[/b]