211652_close_icon
views-count666 դիտում article-date 18:28 03-06-2020

Փրկարար ծառայությունում տեսակապով անցկացվել է հերթական օպերատիվ խորհրդակցությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 3-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունում տեսակապով անցկացվեց ամենօրյա օպերատիվ խորհրդակցություն փրկարար ծառայության ստորաբաժանումների ղեկավարների հետ: Խորհրդակցությունը վարեց ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Փրկարար ծառայութան Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում Կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների նպատակով իրականացրած աշխատանքների, ՀՀ վարչապետի և Արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականների և դրանից բխող գործողությունների կատարման ընթացքի, ինչպես նաև իրավիճակով պայմանավորված՝ առաջացած հարցերի վերաբերյալ: ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը տվել է մի շարք հանձնարարություններ արտակարգ ռեժիմով պայմանավորված, կարգադրել է լինել առավել զգոն և սահմանված կարգով շարունակել իրականացնել համավարակի տարածման կանխարգելման և արձագանքման միջոցառումները: Ինչպես նաև՝ քննարկվել են մի շարք հարցեր ընթացիկ գործառույթների շրջանակներում՝ ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, հակասողանքային միջոցառումների, արհեստական քարաթափումների և այլնի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր