5435 դիտում
12:09 25-03-2020
Ժամանակավորապես դադարեցվել են ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքները
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի 24.03.2020 թ. թիվ 15 որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ի ժամը 23.59-ը ժամանակավորապես դադարեցվել է ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումները քաղաքացիները կարող են բողոքարկել կամ դրանցով նշանակված տուգանքների վճարումը տարաժամկետել առցանց։
Դիմումը կարող եք ուղարկել e-request.am կայքի միջոցով, տուգանքների վճարումը տարաժամկետելը հնարավոր է նաև roadpolice.am կայքով։
Դիմումը կարող եք ուղարկել նաև [email protected] էլեկտրոնային հասցեին։
Գործում է նաև ճանապարհային ոստիկանության «Թեժ գիծ» ծառայության 1-77 հեռախոսահամարը։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
9116 դիտում
23:01 06-10-2018
Ոստիկանության պետը խորհրդակցություն անցկացրեց ՃՈ հաշվառման քննական ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
958 դիտում
21:48 22-01-2025
Կանգառներում դեռ տրանսպորտի սպասելու խնդիր կա, անում ենք ամեն ինչ՝ այն լուծելու ուղղությամբ․ Ավինյան
868 դիտում
21:35 22-01-2025
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել