211652_close_icon
views-count24942 դիտում article-date 22:25 02-06-2020

Տանը մեկուսացածի բաց նամակը. «Ինչքա՞ն հարևանին խնդրենք՝ հաց առնի». Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/06/02/1115174/?fbclid=IwAR0jNQcVxmOLCoCIQssV3iG_j-3EzuaZcXBPuIXHV353J_EgHNXyJgvnOjQ]Aravot.am[/url]-ը գրում է. [b]Բաց նամակ [/b] Հարգելի վարչապետ, հարգելի կառավարություն, հարգելի պարետ, նախ, առաջին հարցը. ինչո՞ւ պարետատունը 24-ժամյա թեժ գիծ չունի և աշխատում է 09:00 -ից 18:00, այն դեպքում, երբ արտակարգ դրություն է երկրում: Կամ ինչու է առողջապահության համակարգը մեկը մեկից անտեղյակ ու տարբեր բաներ են ասում: Զանգում եմ ընտանեկան բժշկին՝ մի բան է ասում, զանգում եմ թեժ գիծ՝ մեկ այլ բան: Կամ լավ՝ մեկուսացրել են տանը ամբողջ ընտանիքին. դուք մտածե՞լ եք՝ ոնց են հաց ուտելու կամ մնացած սոցիալական կարիքները հոգալու: Ինչքա՞ն հարևանին խնդրեն՝ հաց առնի: Ոստիկաններին ուղարկում եք՝ հսկեն, տեսնեն՝ տա՞նն ենք, թե՞ չէ. բա այդ ոստիկանին ասեք՝ թող մի հատ էլ հարցնի՝ ինչ է պետք: Մենակ գալ-ստուգելով չի: Ասում եք՝ մի աշխատի, մեկուսացիր: Մենք գիտակցում ենք, հասկանում ենք՝ հա, պետք է մեկուսանալ, վարակը կանխել, բայց ո՞վ է փոխհատուցելու… Ես, իհարկե, շնորհակալ եմ մեր բուժանձնակազմից՝ հանձին Աշոտ Սարգսյանի: Ես շատ լավ վերաբերմունքի եւ ուշադրության եմ արժանացել: Բայց այդ նույն ուշադրության կարիքը տանը մեկուսացրածներն ունեն… Պատկերացրեք՝ մի ամբողջ ընտանիք՝ 5 հոգով, մեկուսացել են տանը ու օնլայն մթերք պատվիրելու տարբերակ չունեն՝ գումար չունեն: Ինչպե՞ս սնվեն, ինչպե՞ս հիգիենայի պարագաներ գնեն: Պարոն Փաշինյան, հազարներով մարդիկ կան օրավարձով աշխատող, մասնավոր շինարարներ, որ դուրս են մնացել աջակցությունից: Ի՞նչ եք մտածում այդ մասին: Պարգևատրում եք ԱԺ աշխատողներին՝ ինչի՞ համար: Այդ գումարների կարիքը ավելի շատ ունեցողներ կան: Մենք ձեր հետ քայլել ենք հեղափոխության համար, որ լավ լինի, բայց լիքը բացեր կան: [b]Սաքո ՊՈՂՈՍՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր