211652_close_icon
views-count20045 դիտում article-date 22:18 02-06-2020

Ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու КамАЗ-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Գորիս քաղաքի Սյունիքի և Երևանյան խճուղու փողոցների խաչմերուկում բախվել են Գորիսի բնակիչ, 24-ամյա Շահեն Պ.-ի վարած Mercedes մակնիշի և Վայոց Ձորի մարզի բնակիչ, 56-ամյա Գուրգեն Ա.- վարած КамАЗ 65117 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Շահեն Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր