6102 դիտում
15:18 12-03-2020
Իրականացվում են հակահամաճարակային ամենախիստ միջոցառումները. Արսեն Թորոսյան
Հայաստանում իրականացվում են հակահամաճարակային ամենախիստ միջոցառումները կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ Իտալիայից եկած վարակակիրների շրջանակը ճշտվում է, մեկուսացման աշխատանքներ են իրականացվում:
«Մենք երեք պացիենտների հետ անմիջական շփում ունեցած անձանց մեկուսացնում ենք։ Նաև իրականացնում ենք այդ անձանց շփման շրջանակները պարզելու գործընթացները։ Մի դեպքում ունենք մեծ շրջանակ, գրեթե բոլորը հայտնի են, արդեն մենք իրենց իդենտիֆիկացրել ենք։ Բացարձակ կապ չունի, թե այդ մեծ շրջանակի մարդիկ ինչ հանգամանքներում են իրար հետ շփվել, դա կարող է լինել խանութում առևտուր, հարևանի հետ շփում, ինչ-որ միջոցառման մասնակցություն կամ այցելություն որևէ հաստատություն։ Նաև Իտալիայի քաղաքացու շրջանակն է մի քիչ մեծ, որոնք բոլորը միանգամից մեկուսացվել են, բայց իրենց բնակավայրում, չեն լքել իրենց բնակավայրը, դա առանձնացված շենք է, ուրիշ մարդիկ չեն բնակվում այդ շենքում, և այդ ընտանիքներն ուղղակի երկու շաբաթ կմնան այնտեղ»,- ասաց Թորոսյանը։
«[url=https://armenpress.am/arm/news/1008300.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, նախարարը նաև անդրադարձավ Իտալիայից սպասվող չարթերային թռիչքին՝ նշելով, որ քննարկվում է այդ անձանց երկու շաբաթով հատուկ տեղում պահելու հնարավորությունը։
Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 120 հազարի սահմանը: Վիրուսից մահացել է ավելի քան 4 հազար մարդ: Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ին, ևս 3 անձ հայտնաբերվել է մարտի 11-ին: Նոր հայտնաբերված երեք անձի հետ շփման մեջ եղած 57 անձ մեկուսացվել է: Առաջին դեպքից հետո մեկուսացվել էր 31 քաղաքացի:
Նմանատիպ նյութեր
4293 դիտում
14:54 17-06-2020
Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները. Արսեն Թորոսյան
1988 դիտում
15:00 26-07-2015
Նորագավիթում հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են,հիվանդները՝ կազդուրվում
Այս բաժնից
940 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
871 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
928 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին