211652_close_icon
views-count710 դիտում article-date 16:12 02-06-2020

Մահացել է կինոօպերատոր Էդուարդ Մաթեւոսյանը

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից հայտնում են, որ վախճանվել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, կինոօպերատոր Էդուարդ Մաթեւոսյանը։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է «ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԿԻՆՈՕՊԵՐԱՏՈՐ ԷԴՈՒԱՐԴ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ Մեծ ցավով հայտնում ենք, որ վախճանվել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, կինոօպերատոր ԷԴՈՒԱՐԴ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ: Էդուրադ Մաթեւոսյանը կինոգործիչների այն սերնդից է, որն իր ստեղծագործական կյանքի ընթացքը կապեց մասնավորապես վավերագրական կինոյի հետ՝ անցնելով երկար ու բեղմնավոր ճանապարհ: Նրա օպերատորական կենսագրության ձեռքբերումներն են ֆիլմեր, որոնք տարեգրային նշանակություն ունեն՝ «60-ականների որդիները», «Համո Բեկ-Նազարյան», «Էջմիածին», «Հայի աչքեր», «Երգում են աշխարհի հայերը» եւ այլն: Էդուարդ Մաթեւոսյանը հայկական կինոյի հնաբնակներից էր, վայելում էր ընկերների, գործընկերների սերն ու հարգանքը եւ նրա հիշատակը ընդմիշտ վառ կմնա բոլոր նրան ճանաչողների սրտերում: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անունից ցավակցում ենք Էդուրադ Մաթեւոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին ու մերձավորներին: Նա իր գործով ու անունով մնալու է հայ կինոյի պատմության մեջ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր