211652_close_icon
views-count15754 դիտում article-date 14:43 02-06-2020

Օրվա ընթացքում էլ քանի՞ վարակակիր պետք է բացահայտվի ու մահ գրանցվի, որ փակեք երկիրը՝ 1000 հիվանդ ու 50-60 մա՞հ․ փակեք երկիրը 15 օրով, փրկեք մարդկանց կյանքերը․ Ռուբեն Մխիթարյան

Լավ, ես անկեղծ չեմ հասկանում, oրվա ընթացքում էլ ինչքա՞ն վարակակիր պետք է բացահայտվի ու մահ գրանցվի, որ փակեք երկիրը: 1000 հիվանդ ու 50-60 մա՞հ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։ «Ասենք, պարետը, որ երեկ ասում է, թե դեռ անհրաժեշտություն չկա խիստ սահմանափակումների, դա ի՞նչ է նշանակում: Տղեք, ուշքի եկեք: Հենց սկզբից այնպես չեք արել, որ երկիրը իրոք փակվեր տանը գոնե 15 օր, լավ, բոլորը ամեն ինչ հասկանում են, բայց հիմա գոնե խելքի եկեք: 1. Ապահովեք մարդկանց փողով և սնունդով: 2. Երաշխավորեք կոմունալների անխափան աշխատանքը: 3. Բանկերին ու հարկայինին ասեք՝ խելոք մնան 2-3 ամիս: Ես՝ որպես բանկում ավանդ ունեցող մարդ, դեմ չեմ, որ 2-3 ամիս չստանամ դրա տոկոսները: Խոսեք մարդկանց հետ, շատերը կհամաձայնվեն: 4. Ոստիկանությանն ու ԱԻՆ-ին հրահանգեք խիստ լինել ԲՈԼՈՐ խախտումների հանդեպ: 5. Փակեք երկիրը 15 օրով: Ժամանակը մեր դեմ է աշխատում: Հայտարարեք խիստ կարանտին: Փրկեք մարդկանց կյանքը»,-գրել է Ռուբեն Մխիթարյանը:

Նմանատիպ նյութեր